Հանդիպում Դավիթ Մեջլումյանի հետ

Ես Դավիթ Մեջլումյանին մինչ հանդիպումը չեմ ճանաչել, բայց երբ հանդիպումը տեղի ունեցավ և՛ նրան ճանաչեցի և՛ հավանեցի նրա մտածելակերպը: Նա ներկայացնում էր «Փոփոխվող աշխարհի նոր հմտություններ» թեման, որի ընթացքում նա ներկայացրեց, թե տարիների ընթացքում ինչքան բան է փոփոխվել և քիչ-քիչ ինչպես են արհեստական բանականությունները փոխարինում մարդկանց: Նաև խոսեց մերօրյա խնդրի մասին ՝ հեռախոսների, որոնք մարդկանց գցել են կախվածության մեջ և մարդիկ չեն էլ նկատում, թե ինչպես են շատ կարևոր աշխատանքներ, դասեր բաց թողնում դրա պատճառով: Այս հանդիպումը շատ կարևոր էր մեր տարիքային խմբի համար: Գուցե և հանդիպումը մի կարևոր բան տվեց ինձ, որն էլ հենց հեռախոսի կախվածությունն է, որը պետք է վերանայել և հասկանալ, որ ժամանակը սուղ է…

Оставьте комментарий